Jump to content

Մերուժան Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերուժան Գալստյան
Ծնվել էնոյեմբերի 5, 1949(1949-11-05) (74 տարեկան)
ԾննդավայրՁորագյուղ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Մասնագիտությունագրոքիմիկոս և հողագետ

Մերուժան Հայկարամի Գալստյան (նոյեմբերի 5, 1949(1949-11-05), Ձորագյուղ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ագրոքիմիկոս-հողագետ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2007), պրոֆեսոր (2013)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերուժան Գալստյանը ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 5-ին Ձորագյուղում (այժմ՝ Գեղարքունիքի մարզում)։ 1971 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, 1987 թվականին՝ Բարձրագույն կուսակցական դպրոցը։

1971-1973 թվականներին աշխատել է Հայաստանի Մարտունիի շրջանում որպես գյուղատնտես, 1973-1985 թվականներին եղել է ՀԼԿԵՄ, ՀԿԿ Մարտունիի շրջկոմի քարտուղար, 1985-1989 թվականներին՝ շրջգործկոմի նախագահ, 2000-2003 թվականներին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սպասարկումների բաժնի պետ, միաժամանակ՝ ՀԱԱՀ դասախոս, 2008 թվականին դարձել է ագրոէկոլոգիայի ամբիոնի և էկոլոգիայի ու օրգանական գյուղատնտեսության պրոբլեմների լաբորատորիայի վարիչ։

Համահեղինակ է «ՀՀ կենսաբազմազանությունը և բնության հատուկ պահպանվող տարածքներ» (2009), «Բնապահպանության հիմունքներ» (2010), «ՀՀ բնական ռեսուրսները» (2013) ուսումնական ձեռնարկների և սիսեռի՝ «Արփի» և ոսպի՝ «Համիդ» սորտերի։

Աշխատանքները վերաբերում են բույսերի սննդառության, շրջանային և միջշրջանային, բնօգտագործման, օրգանական գյուղատնտեսության հիմնախնդիրներին, տեխնածին աղտոտված տարածքից էկոլոգիական անվտանգ սննդամթերքի ստացմանը։

2009 թվականին արժանացել է ՌԴ Լոմոնոսովի անվան մեդալի։

  • Աշնանացան ցորենի և կարտոֆիլի պարարտացման արդյունավետությունը Սևանի ավազանի պայմաններում, Ե., 2007:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։